Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին
4 ՍԵՊ 2025 13:51

Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին
ՇՏԱՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4 ՍԵՊ 2025 13:51
Մահացել է իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Նա 91 տարեկան էր։
«Անսահման վշտով Armani Group-ը հայտարարում է իր ստեղծողի, հիմնադրի և անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին», - ասվում է նորաձևության տան հայտարարությունում՝ գուժելով նորաձևության ու ճաշակի աշխարհում մի ողջ էպոխայի ավարտի մասին։
Արմանին, ով 91 տարեկան էր, համարվում էր ժամանակակից իտալական ոճի և էլեգանտության խորհրդանիշ։
Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի խորաթափանցության հետ՝ ղեկավարելով ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։
Նա որոշ ժամանակ հիվանդ էր և ստիպված էր բաց թողնել իր խմբի ցուցադրությունները Միլանի տղամարդկանց նորաձևության շաբաթվա ընթացքում հունիսին, ինչը նրա կարիերայում առաջին դեպքն էր, երբ նա բաց էր թողել իր ցուցադրություններից մեկը։
«Ռե Ջորջիո»՝ Թագավոր Ջորջիո հռչակված դիզայները հայտնի էր նրանով, որ վերահսկում էր իր հավաքածուի յուրաքանչյուր մանրուք և իր բիզնեսի բոլոր ասպեկտները՝ սկսած գովազդից մինչև մոդելների սանրվածքների ուղղումը՝ նախքան նրանց պոդիում դուրս գալը։
Ընկերությունը հայտնել է, որ շաբաթ և կիրակի օրերին Միլանում կբացվի հոգեհանգստի սրահ, որին կհաջորդի մասնավոր հուղարկավորությունը։ Ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել